Ալիևն ու Կլաարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը
copy image url

Ալիևն ու Կլաարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը

Արտաքին 1 տարի առաջ - 20:32 23-09-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ տարածված հաղորդագրության՝ կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում զարգացումներին, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին: Նշվում է, որ Կլաարը ողջունել է Եվլախում Լեռնային Ղարաբաղի հայերի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը։

Հիշեցնենք, որ Կլաարը նախքան Բաքու մեկնելը աշխատանքային այցով Երևանում էր։ Նրան ընդունել էր Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել էին տարածաշրջանում իրավիճակը, ընդգծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված