Հայրենասիրության հարց չէ, գոյաբանական խնդիր է․ Հուսիկ Արա
copy image url

Հայրենասիրության հարց չէ, գոյաբանական խնդիր է․ Հուսիկ Արա

Ներքին 1 տարի առաջ - 18:45 22-09-2023
«Շարժիչ ուժն ուսանողությունն է, եթե դուրս եկավ՝ ինչ-որ բան կփոխվի, բայց այստեղ հայրենասիրության հարց չէ, գոյաբանական խնդիր է։ Արժանապատվություն պետք է ունենալ՝ ամո՛թ է։ Իշխանությունը 5 տարի է՝ թուրքական ծրագիր է կատարում, որն իր առջև դրված։ Արցախում ցեղասպանություն է՝ հայտարարում է, թե ոչինչ չի սպառնում։ Հասկացա՛նք, նախկինները տականք են։ Նախկիններն են մեղավոր, ռուսներն են մեղավոր, Հյուսիսային բևեռի սպիտակ արջերն են մեղավոր, բայց չէ՞ որ այդ ամբողջ ցեղասպանությունն իրականացնողը մեկ անձ է՝ Նիկոլ Փաշինյան»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ Հուսիկ Արան։

Նա ընդգծեց․ «Այսօր ՀՀ բնակչությունը «ցեղասպանություն է իրականացնում Արցախի բնակչության նկատմամբ»․ դա եղբայրասպանություն է, Աստված մեզ չի ներելու։ Նոր չէ սա․ Անին հանձնեցին, 100 տարի առաջ Կարսի դարպասները բացեցին․խայտառակ պատմություն և իրականություն։ Ուրիշ ազգերն ունեն ինքնապաշտպանության զգացողությունը, հայերը՝ ոչ։ Թումանյանն այս ժողովրդի դարդից մահացավ։ Նրա տողերն են՝ «Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն, Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն. Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի… Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…»։

Ամենից շատ դիտված