Ընթանում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։
Արաբական Միացյալ Էմիրությունների պետական նախարարն ընդգծեց խաղաղ երկխոսության կարևորությունը՝ պահպանելու համար ժողովուրդների անվտանգությունը։
«ԱՄԷ-ն ողջունում է հրադադարը, որին հնարավոր է եղել տարածաշրջանում հասնել երեկ Ռուսաստանի միջնորդությամբ։ Բոլոր կողմերը ընտրել են հանդարտ ճանապարհը և լրավածության թոթափման ճանապարհը՝ ի հեճուկս հրադադարի, սակայն։ Մենք չենք կարող չընդգծել, թե ինչքան կարևոր է, որ բոլոր կողմերը պաշտպանեն քաղաքացիական անձնաց, այդպիսի հանձնառություն ստանձնեն և ապահովեն նրանց ապահովությունն ու անվտանգությունը լարվածության պայմաններում։ Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահների դերակատարումը քաղաքացիների համար ապաստան տրամադրելու առումով վերջին օրերին։ Մենք միևույն ժամանակ մեծ ափսոսանք և ցավ ենք ապրում քաղաքացիական անձնաց մահվան առթիվ։ Նաև անկեղծ ցավակցություն ենք հայտնում այն խաղաղապահների ընտանիքներին, ովքեր զոհվեցին իրենց առաքելությունն իրականացնելիս։ Մենք բարձր ենք գնահատում ԿԽՄԿ-ի կարողությունը՝ օգնություն հասցնելու դրա կարիքն ունեցողներին կողմների համաձայնությամբ»,- նշեց ներկայացուցիչը։
ԱՄԷ ներկայացուցիչը ընդգծեց, որ անհրաժեշտ է պահպանել և կայունացնել հրադադարը․ շահագրգիռ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն։