Եկել է ժամանակը, որ նույն «փորձությունների ճանապարհը» անցնի Փաշինյան Նիկոլը և նրա թիմը․ Կարեն Հեքիմյան
copy image url

Եկել է ժամանակը, որ նույն «փորձությունների ճանապարհը» անցնի Փաշինյան Նիկոլը և նրա թիմը․ Կարեն Հեքիմյան

Ներքին 1 տարի առաջ - 23:26 21-09-2023
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և կից գրել․ «Սա Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի մի հատվածն է:

Այս շինությունում 1911թ ծնվել և մանկությունն է անցկացրել մորս հայրը` պապս:

Այսօր Փաշինյան Նիկոլն ասում էր, որ «մենք ապրում ենք դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական և հոգեբանական անասելի տառապանքներ» և «պիտի անցնենք փորձությունների այս ճանապարհը»:

Ասեմ, որ պապս, վերջինիս հայրն ու մայրը, մայրս, ազգականներս և ես անցել ենք «փորձությունների ճանապարհը» և, կարծում եմ` եկել է ժամանակը, որ նույն ճանապարհը անցնի Փաշինյան Նիկոլը և նրա թիմը:

Մի բան պարզ է. ինչ էլ լինի, ես նրանց չեմ ներելու»: