Այս պահին չմորթված երեխաներն են կարևոր, որ գան, հասնեն Հայաստան․ Մարիամ Ավագյան
copy image url

Այս պահին չմորթված երեխաներն են կարևոր, որ գան, հասնեն Հայաստան․ Մարիամ Ավագյան

Ներքին 1 տարի առաջ - 19:49 21-09-2023
«Արցախի բնակչությունը խիստ վտանգի տակ է․ մեզ պետք են փրկված հայեր, իսկ տարածքի խնդիրը, եթե աշխարհը՝ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը մեզ այս պահին չօգնի, որ Արցախը պահենք, չենք կարղանա այսպես, թե այնպես պահել։ Իսկ, եթե օգնեն, վստահ եմ, գոնե ԼՂԻՄ-ը կարող ենք հետ բերել։ Ինձ համար այս պահին չմորթված երեխաներն են կարևոր, որ գան, հասնեն Հայաստան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը՝ հավելելով, որ վտանգ է զգում․ հնարավոր է ՌԴ-ն հայությանը պատանդ պահի, չթողնի դուրս գալ, որովհետև հասկանում է, այդ դեպքում կորցնում է Հարավային Կովկասը։

«Հիմա առիթ է փնտրելու՝ ինչ-որ բան անել Հայաստանում։ Բացի այդ, գուցե Ալիևին հորդորի՝ տղամարդկանց դուրս չթողնել Արցախից։ Ցուցակն էլ վստահ եմ, Կրեմլում են կազմել»,- նշեց նա։