Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա սկսած Ռադիոտան դուռը կոտրելուց՝ որպես մանր խուլիգան, մինչև հայրենիքի դավաճանության, երեխաների կոտորածի և այլնի համար։ Այս մասին այսօր Եռաբլուրի մուտքի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արամ Տոնոյանի հայրը՝ Աշոտ Տոնոյանը։
Վերջինս ընդգծեց, որ Փաշինյանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր այն հայտարարության համար, որ հնարավոր էր նույն արդյունքը ստանալ՝ պարզապես առանց զոհերի։ Նրա խոսքով՝ ներկայումս Փաշինյանին շատ քիչ է մնացել, քանի որ նա այլևս որևէ հենարան չունի, և նրան իշխանության են պահում միայն ուժային կառույցները։
Տոնոյանը հավելեց նաև, որ Արցախից հետո առաջ է գալու Տավուշը, Գեղարքունիքը և Սյունիքը հանձնելու հարցը, որը Փաշինյանը կիրականացնի։
Մանրամասները՝ տեսանյութում․