Արարատ Միրզոյանը Լիտվայի գործընկերոջն է ներկայացրել ԼՂՀ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները
copy image url

Արարատ Միրզոյանը Լիտվայի գործընկերոջն է ներկայացրել ԼՂՀ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

Ներքին 1 տարի առաջ - 00:36 21-09-2023
«Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հանդիպմանը ներկայացրել եմ ինչպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները, այնպես էլ Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի ավելի լայն պատկերը»։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ընդգծվել է ԵՄ-ի և նրա անդամ երկրների կողմից կոնկրետ գործողությունների անհրաժեշտությունը՝ զսպելու էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությունները»,- գրել է Միրզոյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի