Ժողովրդական շարժումը առաջնորդելու համար կստեղծվի Ազգային կոմիտե․ Իշխան Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:50 20-09-2023
Հանրապետության հրապարակում բազմություն է հավաքված։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հրաժարականը։

Իր ելույթի սկզբում Իշխան Սաղաթելյանն առաջարկեց «Արցախ» վանկարկումներով գոտեպնդել այս պահին իրենց կյանքի համար պայքարող արցախցիներին։

«Երեկ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ունեցել ենք խորհրդակցություն՝ քննարկելու նպատակով ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քրատեզը։ Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում և ունենք որոշում․

1․ Ժողովրդական շարժումը գլխավորելու և առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի այս ամեն ինչի համար, կառաջնորդի ժողովրդին և այս պայքարը կհասցնի իր հաղթական ավարտին։ Դա կկոչվի Ազգային կոմիտե։

2․ Մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը։ Խորհրդարանական ընդդիմությունը այդ ծրագրի շրջանակներում օգտվելու է նաև Ազգային ժողովում իմպիչմենտ սկսելու գործընթացով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում