Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից 17-ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել։
16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում։ Իսկ 1-ը վիրահատվել է: