Մարուքյանը ԱՄՆ-ին հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ թույլ չտալու մասին հայտարարությունները
copy image url

Մարուքյանը ԱՄՆ-ին հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ թույլ չտալու մասին հայտարարությունները

Ներքին 1 տարի առաջ - 15:24 19-09-2023
Օրեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Յուրի Քիմը՝ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնականի պաշտոնակատարը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտման որևէ փորձ՝ X-ի իր միկրոբլոգում հիշեցրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Այժմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա և ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։ Այժմ ԱՄՆ-ի հերթն է՝ որոշելու, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն թակարդում հայտնված և սոված մարդկանց վրա ագրեսիան և ռազմական հարձակումը կասեցնելու համար:

Բնականաբար, Ադրբեջանը կատարում է ևս մեկ ռազմական հանցագործություն՝ էթնիկ զտումներից բացի՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց: Այս ամենը պետք է դատապարտվի և դադարեցվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է Մարուքյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի