Օրեր առաջ թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։
Սրբազանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել իր բացակայության ընթացքում։
«Ես Հայաստանի Հանրապետությունում չէի, շաբաթ օրն եմ վերադարձել, բայց դեպքի մասին տեղեկացել եմ նախքան վերադառնալս, ամենայն հավանականությամբ գողությաւոնը տեղի է ունեցել դրա նախորդ գիշերը՝ հինգշաբթի օրը։ Լանջախաչեր են տարել, որոնք ինձ նվիրել էին Հռոմի պապերը, Վազգեն Վեհափառը։ Հուշամեդալներ են տարել, որոնք դարձյալ Հռոմի պապերից, պատրիարքներից ստացված նվերներ էին, որոնք ինձ համար հոգևոր արժեք էին, ոչ թե նյութական»։
Հարցին՝ նախկինում գողության դեպքեր եղե՞լ էին, Սրբազանը պատասխանեց․ «Նման դեպքեր եղել էին նախկինում, բայց կոնկրետ ինձ հետ չէր պատահել»։
Ճշտող հարցին՝ սա ընդամենը գողությո՞ւն է համարում, թե՞ պայմանավորված է իր ակտիվության հետ, Սրբազանը պատասխանեց, որ ընդամենը գողություն է։
Միքայել Աջապահյանը նաև փոխանցեց, որ իրավապահները աշխատում են, որպեսզի գողությունը բացահայտվի։