«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ
copy image url

«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ

Ներքին 1 տարի առաջ - 11:02 18-09-2023
«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ, այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։

Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր. ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:

Ըստ նախնական տվյալների Երևանի ավագանու 65 մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝

ՔՊ – 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ

«Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ

«Հանրապետություն». - 8 մանդատ

«Հանրային ձայն» - 7 մանդատ:

Այսինքն «Հայրենիքի ձայնի», «Մայր Հայաստան» դաշինքի և «Ազգային առաջընթացի» ստացած մանդատները (33) բավարար են կոլաիցիա ձևավորելու համար: