Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին մեկնել էր Ուկրաինա՝ մասնակցելու «Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին»։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Հակոբյաննիր հետ նաև հումանիտար օգնություն է տարել Ուկրաինա։
Արդեն վերադառնալուց հետո Աննա Հակոբյանը լուսանկար հրապարակեց Ուկրաինա-Մոլդովա սահմանից և կից գրառումկատարեց․
«Շնորհակալություն Հայաստանի Պետական պահպանության ծառայության և Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին պատերազմի մեջ գտնվող երկրում իմ տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։
Շնորհակալություն նաև Մոլդովայի Պետական անվտանգույթան և պահպանության ծառայությանը։
Կիև հասնելու համար անցել ենք Երևան-Քիշնև օդային ճանապարհը, Քիշնև-Կիև ցամաքային ճանապարհը, որ տեւում է 8 ժամ»։
Թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով է Աննա Հակոբյանը մեկնել Ուկրաինա, մինչ այս պահը որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Արդյոք նա Կառավարական օդանավով է մկնել Քիշնև, թե՞ օգտվել է այդ ուղղությամբ չվերթ իրականացնող ավիաընկերությունից։
Այս հարցերի պատասխանը փարձեցինք ստանալ Աննա Հակոբյանի գրասենյակից, սակայն մինչ օրս որևէ արձագանք չեղավ, հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Կառավարությունից էլ
Oragir.News-ին փոխանցեցին, որ Աննա Հակոբյանի այցի վերաբերյալ ոչինչ չեն կարող հայտնել, քանի որ որևէ տեղեկություն չունեն։ Ինչ վերաբերում է հումանիտար օգնությանը, Կառավարությունից նույն պատասխանըտվեցին՝ տեղեկություն չունեն։
Oragir.News-ի տեղեկություններով Աննա Հակոբյանը Հայաստանից Մոկդովա է մեկնել Երևան-Քիշնև-Երևան չվերթով, որն իրականացնում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիաքին պատկանող «Fly one» ավիաընկերությունը։
Oragir.News-ը Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանից հետաքրքրվեց, թե արդյոք ճի՞շտ է այդ տեղեկությունը, եթե այո, ապա ո՞վ է վճարել թռիչքի համար, Կառավարությո՞ւնը, թե՞ Աննա Հակոբյանի հիմնադրամը, գուցե ավիաընկերությունն է հենց ծախսերը հոգացել»։
-Տեղեկացանք,որ Աննա Հակոբյանը Քիշնև է մեկնել «Flyone Armenia» ավիաընկերության իրականացրած չվերթով։-Ե՞վ։ Հարցը ձևակերպեք։
-Այսինքն՝ այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։-Ընդհանրապես ուղևորների անհտական տվյալներ չենք տրամադրում։
-Դա պաշտոնական այց է եղել։-Ուղևորի անհատական տվյալներ չենք տրամադրում։
-Հումանիտար օգնության Ուկրաինա տեղափոխումը և՞ս ձեր կազմակերպությունն է իրականցրել, եթե այո,ապա ո՞վ է վճարել դրա համար՝ Կառավարությունը, Աննա Հակոբյանի հիմնադրամը, թե՞ ձեր միջոցներով է իրականացվել։-Ճիշտն ասած,քանի որ մենք որևէ ուղևորի անհատական տվյալ չենք տրամադրում, այդտեղ բացառություններ չկան, նաև այդ առումով պետք է հասկանամ, թե ինչ տվյալների բան է։ Ամեն դեպքում կա ընկերության ռազմավարություն, հարցի հասցեատերն այս պարագայում մեր ընկերությունը չէ։ Կրկնում եմ, որևէ անհատական կամ կոմերցիոն տվյալ ավիաընկերությունն իր ուղևորի,ուղեբեռի, ցանկացած այլ հարցերի վերաբերյալ չի տրամադրում։
Այս հեռախոսազանգից հետո ևս փորձեցինք կապ հաստատել Աննա Հակոբյանի օգնականի հետ, սակայն մեր զանգերը կրկին մնացին անպատասխան։
Ստացվում է, որ ժողովրդավարությունից ութափանցիկությունից խոսող իշխանությունը հաշվետու չէ սեփական ժողովրդի առաջ։ՄԻնչ այս պահը հանրությունը տեղյակ չէ, թե որքան է արժեցել հումնաիտար օգնությունը և առհասարակ Աննա Հակոբյանի ուղևորությունը, գաղտնի էպահվումնաև այն տվյալը, թե ո՞վ է վճարել այդ ուղևորության համար։