Այսօրվանից Ստեփանակերտում մեկնարկում է հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը
copy image url

Այսօրվանից Ստեփանակերտում մեկնարկում է հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը

Ներքին 1 տարի առաջ - 12:53 14-09-2023
Ս․թ․ սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր։ Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

«Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները:

Յուրաքանչյուր ընտանիքից կարող է ներկայանալ մեկ չափահաս անձ՝ ստանալով ամբողջ ընտանիքի անդամների կտրոնները։

Ընտանիքի մյուս անդամների փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ այն դեպքերի, եթե տեղի է ունեցել ընտանիքի անդամի ավելացում։

Այդ պարագայում ներկայացվում են նաև վերջինիս փաստաթղթերը։

Կտրոնները կտրամադրվեն հետևյալ կետերում՝ համապատասխան նշված ժամանակացույցի. համար 6, 7, 9, 12 դպրոցներ, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (Ազատամարտիկների փ. 39) և ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության վարչական շենք (Ազատամարտիկների փ. 54)՝ ժամը՝ 09:30-18:30, համար 2, 5, 10 դպրոցներ՝ ժամը՝ 12:00-18:30:Կտրոնների տրամադրման կետերը կաշխատեն՝ համաձայն տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկի:

Ստացած կտրոններին անհրաժեշտ է վերաբերվել խնամքով, քանի որ կորցրած կամ վնասված կտրոնի դիմաց նոր կտրոն չի հատկացվի:

Հացի վաճառքի, ինչպես նաև տվյալ օրն իրացման ենթակա կտրոնների համարների վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող յուրաքանչյուրի համար նախատեսված է կտրոն, այդ պատճառով մեր քաղաքացիներին հորդորում ենք հերթերում պահպանել արժանավայել կարգուկանոն՝ նպաստելով գործընթացի արագ կազմակերպմանը», - նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում