Երևանի ավագանու ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրվող քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է մի քանի պատճառ «Ապրելու երկիրը» կուսակցությանը ձայն տալու համար։
«13 պատճառ ՝ ինչու ընտրել «Ապրելու երկիրը»՝ թիվ 13-ը․
Մենք գիտենք ինչպես ամբողջական իշխանափոխություն անել
Մենք գիտենք ինչպես հաղթել ՔՊ-ին ընտրություններում և արդեն արել ենք դա
Մենք գիտենք ինչպես տեր կանգնել Արցախին և Հայաստանին՝ կասեցնել կործանարար ընթացքը
Մենք գիտենք ինչպես վերականգնել հայի արժանապատվությունը
Մենք գիտենք ինչպես փոխել ապագան
Մենք գիտենք ինչպես Երևանը մաքրել աղբից ու փոշուց
Մենք գիտենք ինչպես կառավարել առանց կոռուպցիայի և հովանավորչության
Մենք գիտենք ինչպես ձևավորել պրոֆեսիոնալների և նվիրյալների թիմ
Մենք գիտենք ինչպես Երևանում իրականացնել միջազգային մակարդակի մեգանախագծեր
Մենք գիտենք ինչպես և երբ լուծել Երևանի և երևանցիների բազմամյա խնդիրները
Մենք գիտենք ինչպես և որտեղից Երևան բերել մեծ ներդրումներ
Մենք գիտենք ինչպես ծառայել քաղաքացիների բոլոր խմբերին
Մենք գիտենք ինչպես Երևանը դարձնել համահայկական մայրաքաղաք», - գրել է նա։