Զգույշ եղեք, սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում․ Արթուր Պապյան
copy image url

Զգույշ եղեք, սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում․ Արթուր Պապյան

Ներքին 1 տարի առաջ - 10:12 14-09-2023
ԵՄԱ նախագահ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի Ֆեյսբուքահայեր, սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում` նյուզֆիդում տեսնում եք ձեր ընկերների կողմից իբր լայք արված լրատվական հղում, առայժմ հիմնականում ճանապարհային պատահարների թեմայով։ Բացելու դեպքում ձեզանից փորձում են գաղտնաբառ կորզել։ Բացի այդ, երբ ժամանակին գլխի եք ընկնում և փակում հղումը, ձեր ընկերներին երևում է, որ դուք այն հավանել եք։ Ուզում եմ ասել` զգույշ եղեք»։