Թուրք տարրի հագուրդը հնարավոր չէ բավարարել հողակտորներ զիջելով. Արմեն Ներսիսյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:12 13-09-2023
«Ցավալիորեն մենք 1994 թվականի հաղթանակը չկարողացանք ամրագրել այնպես, որ այս խնդիրը չլիներ»,-Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, հասարակական գործիչ Արմեն Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում շատացել են մարդիկ, ովքեր իրենց լավ ապրելը պայմանավորում են Արցախը տալով։

«Ժամանակին Թումանյանը կկվի հեքիաթով ամեն ինչ բացատրել է, ես ուղղակի այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս վերընթերցել կկվի հեքիաթը։ Արցախը հանձնելով չենք ազատվելու, նույնիսկ Սյունիքն ու Վայոց ձորն էլ որ հանձնենք, չենք ազատվելու։ Թուրք տարրի հագուրդը հնարավոր չէ բավարարել հողակտորներ զիջելով»,- ընդգծեց Արմեն Ներսիսյանը։

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամը անդրադարձել է նաև Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանի գործող իշխանության կրավորական և անատամ քաղաքականությանը։

Մանրամասները՝տեսանյութում