Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները դեռևս հեռու են իրարից. Միրզոյան
copy image url

Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները դեռևս հեռու են իրարից. Միրզոյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:58 13-09-2023
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարից հետաքրքրվեց, թե խաղաղության պայմանագրի հետ կապված ի՞նչ նորություններ կան:

«Սիրով կպատասխանեմ, սակայն ձեր հարցի պատասխանը շատ կարճ է: Այս ընթացքունմ մեր վերջին շփումներից հետո հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի հաստատման 5-րդ խմբագրումը, մեր հերթն էր դա անելու և արելու, և երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները: Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե հունիսից հետո առերես բանակցություններ չեն եղել: Կրկին պետք է ասեմ, որ շատ հարցեր կան, որ կողմերի դիրքորոշումները դեռևս հեռու են իրարից»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք տեղի կունենա հնգակողմ այն հանդիպումը, որի մասին հայտարարել էր Շառլ Միշելը:

«Մի առիթով արդեն ասել եմ, որ հանդիպումների և բանակցությունների առաջարկ, գրեթե, մշտապես կա: Հիմա չեմ կարող հերքել, որ այդպիսի նախանշված պայմանավորվածություններ ևս կան: Վարչապետի բրյուսելյան այցից հետո ևս հայտարարվեց, որ նախատեսվում է էլի հանդիպումներ: Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, կան նախնական քննարկումներ»,-ավելացրեց նախարարը:

Ամենից շատ դիտված