Վստահ եմ՝ կփրկեք Արցախը կործանումից․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՀ նախագահին
copy image url

Վստահ եմ՝ կփրկեք Արցախը կործանումից․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՀ նախագահին

Ներքին 1 տարի առաջ - 20:48 11-09-2023
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին․

«Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից:

Համոզված եմ, որ դա հնարավոր է:

Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ»:

Ամենից շատ դիտված