«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը երդվեց և վերցրեց մանդատը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:29 11-09-2023
ԱԺ-ում այսօր գումարվել է իր աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը։ Նստաշրջանի մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, որից հետո ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը երդվեց և վերցրեց մանդատը․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։

Ներկա պատգամավորները նրան ողջունեցին ծափերով։

Նա կփոխարինի մանդատը վայր դրած Անդրանիկ Թևանյանին, ով մանդատը վայր էր դրել՝ Երևանի ավագանու ընտություններին մասնակցելու համար։