Հեղուկ գազը դարձել է 160 դրամ
copy image url

Հեղուկ գազը դարձել է 160 դրամ

Ներքին 1 տարի առաջ - 14:36 10-09-2023
Այսօր արդեն հեղուկ գազի գինը դարձել է 160 դրամ։ Համեմատելով վերջին մեկ ամսվա տվյալները՝ ակնհայտ է, որ հեղուկ գազի գինը ավելացել է շուրջ 60 տոկոսով։

Հեղուկ գազի գնի նման աճը որոշակի տարակուսանք է առաջացնում։ Պետք է նկատել, որ վերջին մեկ ամսում ի հայտ չեն եկել այնպիսի հիմնավոր հանգամանքներ, որոնք կարող էին հանգեցնել նման աճին, մասնավորապես ո՛չ Լարսն է փակ եղել, ո՛չ էլ արտարժույթի տատանում է եղել։

Այս պարագայում մնում է միայն ենթադրություններ անել, թե ինչու է հեղուկ գազը թանկացել։

Ամենից շատ դիտված