Իշխանամերձ «ոռնոցները» տեղի ունեցող գործընթացների նկատմամբ կարելի է որակել որպես դավաճանություն Արցախի նկատմամբ
copy image url

Իշխանամերձ «ոռնոցները» տեղի ունեցող գործընթացների նկատմամբ կարելի է որակել որպես դավաճանություն Արցախի նկատմամբ

Ներքին 1 տարի առաջ - 10:22 10-09-2023
Հաշվի առնելով ՀՀ իշխանություների հրապարակավ չարձագանքը վերջին ժամանակահատվածում Արցախում ստեղծված ներքաղաքական խորը ճգնաժամին և դրա հետևանքով տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև իշխանամերձ և նիկոլամերձ շրջանակների հրապարակավ «ոռնոցները» տեղի ունեցող գործընթացների նկատմամբ կարելի որակել, որպես դավաճանություն Արցախի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Իսկ Արցախում ներքաղաքական ճգնաժամը մասնակի լուծելուց և Արցախի Հանրապետության Նախագահ ընտրելուց հետո ՀՀ իշխանությունների քար լռությունը, իշխանամերձ ու նիկոլամերձ շրջանակների էլ ավելի բարձր, գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին և նորընտիր Նախագահին»,- գրել է նա: