Ազգային ամեն ինչ ջնջեցին, հերթը հասել է ռազմագիտություն առարկային. շիրակցի զինղեկ
copy image url

Ազգային ամեն ինչ ջնջեցին, հերթը հասել է ռազմագիտություն առարկային. շիրակցի զինղեկ

Ներքին 1 տարի առաջ - 21:43 08-09-2023
Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզի դպրոցների զինղեկներն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Շիրակի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով վերանայել, իրենց բառերով, հերթական անհեթեթ որոշումը։

Ակցիայի մասնակից զինղեկներից մեկը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, Oragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Առնվազն քանիմ օրից կսկսվին դաժան օրերը, էս չեմ ըսե, որ վախենաք, այլ, որ երկրի ղեկավարությունը հասկնա, որ պատերազմը գլխներիս վերևը կճոճվի։ Իշխանությունը քաջ տեղյակ է զորքի կուտակումներից, ամեն ինչից էլ։ Ձեզի կթվա ընչի՞ ըսպես կենե․․․ Բանակը քանդեց, հայտարարեց, որ մենք բանակ չենք ունեցել, ազգային ամեն ինչ ջնջեցին, հանեցին, հմի հերթը հասել է էս առարկային։ Դուք չե՞ք հասկնա՝ իշխանությունը ինչ կենե, մեր միջից գուզե անգամ ջնջե մեր հայրենասիրությունը, ամեն ինչ կենե, որ սերունդը հիշողություն չունենա։ Պատերազմող երկիր է, հմի գիտե՞ս ինչղ պտի բարձրացնեին զորքի մարտական ոգին, բանակ գնացող տղեքի ոգին։ Ըսոնք բացառապես մե նպատակմ ունին՝ քանդել, մինչև վերջ ու ինչքան հնարավոր է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի դպրոցներում ռազմագիտություն առարկա դասավանդող ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացրել մարզպետարանի առջև՝ պահանջելով վերակագնել դասաժամերն ու աշխատավարձերը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի