Ալբերտ Ազարյանի մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների. ՀՀ նախագահ
copy image url

Ալբերտ Ազարյանի մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների. ՀՀ նախագահ

Ներքին 1 տարի առաջ - 11:20 06-09-2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Անուրանալի և անգնահատելի է Ազարյանի վաստակը հայկական մարմնամարզության զարգացման գործում: Նրա մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների և ուղենիշ դարձել երիտասարդ մարզիկների համար, ովքեր այսօր էլ, Ալբերտ Ազարյանի օրինակով, շարունակում են նորանոր բարձունքներ ու մեդալներ նվաճել: Ալբերտ Ազարյանի անունն իր ուրույն տեղն ունի հայկական և համաշխարհային սպորտի օլիմպիական երկնակամարում: Խորապես ցավակցում եմ Ալբերտ Ազարյանի ընտանիքին ու հարազատներին»,- նշված է նախագահի ցավակցական ուղերձում:

Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 5-ին, կյանքի 94-րդ տարում մահացել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։

Ամենից շատ դիտված