ՍԹԵՄ․ հերթական խայտառակությունը ԵՊՀ-ից
copy image url

ՍԹԵՄ․ հերթական խայտառակությունը ԵՊՀ-ից

Ներքին 1 տարի առաջ - 12:00 05-09-2023
Երևանի պետական համալսարանը օրերս հաղորդագրություն տարածեց, որ բացել է իրեն կից առաջին դպրոցը: Այն բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ դպրոց է, որտեղ հիմնականում դասավանդում են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրյալ ուսուցիչներ, որոնք անցել են վերապատրաստումներ:

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ավելի քան երկու տարի Կիևյան փողոցում գտնվող մասնաշենքը վերանորոգելուց հետո դպրոցը բացել է Սպորտային համալիրի շենքում՝ ծախսված բոլոր գումարները բացահայտ փոշիացնելով։

ԵՊՀ-ում խոսում են, որ նիկոլական ռեկտորից բացի՝ գումարները «ներս անելու» մասնագետը աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանն է։

Բայց սրանով չեն սահմանափակվում «զարմանալի» լուրերը ԵՊՀ-ից։ Նախ՝ ՍԹԵՄ անունը անգլերեն հապավում է, ինչը ուղղակի ոչ հարգալից դրսևորում է ԵՊՀ 100-ամյա ավանդույթների հանդեպ, բայց լավագույնս բնորոշում է նոր ղեկավարության ճաշակը։

Մյուս զարմանալի նորությունն այն է, որ բնագիտական ուղղվածությամբ դպրոցի տնօրեն է նշանակվել բանասեր Արամ Խաչատրյանը։ Այս հանգամանքը թերևս աչք ծակող չէր լինի, եթե Oragir.News-ին հայտնի չդառնար, մեկ այլ՝ ավելի զավեշտալի դրվագ։

Պարզվում է՝ ԵՊՀ-ն, լինելով բնագիտա-մաթեմատիկական առարկաների ուղղությամբ խորացված համալսարան, կից ստեղծված դպրոցի կրթական ծրագիրը կազմելու համար օգնություն է խնդրել Ամերիկյան համալսարանից, և այնտեղից հատուկ մասնագետ է եկել ԵՊՀ-ին օգնելու համար։

Պետք է նշել նաև, որ ծրագիրը, որի համար հսկայական բյուջե է հատկացվել, ըստ էության, արդեն ձախողվել է, որովհետև դպրոցում առայժմ սովորելու է 36 աշակերտ։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին