Օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին
copy image url

Օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին

Ներքին 1 տարի առաջ - 21:37 04-09-2023
Ֆեյսբուքյան իր էջում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է․ «ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մի կերպ ինձ ստիպելով կարդացի, վարչապետ կոչեցյալի տված հարցազրույցը, իտալական La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյմանին։ Կարդում ես լրագրողի տված հարցերն ու վարչապետ կոչեցյալի կողմից դրանց տված պատասխաններն ու ապշում։

Տպավորություն է ստեղծվում, որ կարծես հայաստանցի լրագրողը, արցախահայության ճակատագրով անհանգստացած, սուր հարցեր է տալիս Ադրբեջանի նախագահին։ Զարմանալ կարելի է, որ օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Պատկերացրեք, թե ինչպես են արհարմարհելու հայ ժողովրդին այն հարյուր հազարավոր իտալացիները, որոնք կկարդան այդ հարցազրույցը, հատկապես, որ վստահ են, որ Հայաստանում, խայտառակ պարտությունից հետո, իբր հայ ժողովուրդը նորից ընտրել է այդ արարածին»։

Ամենից շատ դիտված