Արան դու՛ ես, ի՞նչ գողական բազառ ես անում. լարված իրավիճակ Ծիծեռնակաբերդում․ տեսանյութ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:30 04-09-2023
Այսօր առավոտյան ակտիվիստ Արթուր Չախոյանի հորդորով բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, որտեղ արդեն մի քանի օր է հուշահամալիր տանող այգու ճեմուղիների սալիկների քանդման աշխատանքներ են իրականացվում։

Հավաքվածներն Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ սալիկները քանդելուց հետո քաղաքապետարանը դրանք փոխարինելու է ասֆալտով, ինչը իրենք սխալ են համարում։

Քաղաքացիների հետ հանդիպման էին եկել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։ Զրույցի ընթացքում թեժ վիճաբանություն սկսվեց, հավաքի մասնակիցների և քաղաքապետարանի պաշտոնյաների միջև։

Արթուր Չախոյանի խոսքով՝ նրանց են մոտեցել, ինչ-որ տղամարդիկ, ովքեր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կողմնակիցներն են, և իրենց հետ սկսել են կոպիտ խոսել․

«Խորեն Գրիգորյանի կուրսեցին է կամ ծանոթը, եկել «արա»-ով է խոսում, արա՛ն դու ես, ձենդ էլ դու կտրի։ Եկել ես ի՞նչ գողական բազառներ ես անում։ Էս ովքեր են էս թափթփուկները»,- վեճի ընթացքում ասաց Արթուր Չախոյանը։

Մանրամասները՝ տեսնայութում։