Նոր ղեկավարները հույժ գաղտնի են գործում․ նրանց քայլերի զգալի հատվածին հանրությունը տեղյակ չէ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:35 02-09-2023
Արցախում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու դիվանագիտական ուղները սպառված չեն, ուղղակի դրանց կիրառման հնարավորութունը գնալով նվազում է՝ հաշվի առնելով այն քայլերը, որ կիրառում է այսօրվա Հայաստանի վարչակարզմը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը։

«Խնդիրը հենց նրանում է, որ գործող իշխանություւնները նեղացնում են դիվանագիտական դաշտը և ճանապարհ հարթում նոր ռազմական միջադեպերի, բախումների, ինչի ականատեսը եղանք նախօրեին։ Չեմ բացառում, որ նման իրավիճակները մոտ օրերս կրկնվեն»։

Հացին, թե ինչ հնարավորություններ է տալիս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը և արդյոք տալիս է՝ նա պատասխանեց, որ կա մի թյուր կարծիք, որ Արցախում կա պայքար իշխանության համար և ինչ-ինչ ուժեր ձգտում են իշխանության։ «Դա ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ հակառակը, իրավիճակի խեղաթյուրում է և հանրային կարծիքի մանիպուլիացիա։ Իրականում, այսօր Արցախում գնում է ուժերի կոնսոլիդացիա։ Այսօր Արցախում աշխատանքներ են տանում միասնական դիրքորոշում որդեգրելու, որը թույլ կտա արցախցուն դիմակայել իր առջև դրված մարտահրավերներին»։
Անդրադառնալով ՄԱԿ ԱԽ-ում Արցախում ստեղծված իրավիճակի քննարկմանը և որևէ բանաձևի չընդունմանը՝ նա նշեց, որ դժվարանում է Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին գնահատական տալ։ «Դուք տեղյակ եք, որ այդ քայլերի զգալի հատվածը գաղտնի է արվում։ Հարությունը դրանց բովանդակությանը տեղյակ չէ։ Մենք ուղղակի տեղեկանում ենք հետին թվով։ Կուզեի շեշտել, որ նոր ղեկավարները շատ են սիրում խոսել, որ նախկինում ամեն ինչ արվել է գաղտնի, բայց իրենք էլ որդեգրել են հույժ գաղտնիության գործելաոփճ»։

Մանրամասները՝ տեսանյութում․