Արարատի մարզում բախվել են Kia Sorrento-ն ու «Մոսկվիչ»-ը, մայր ու որդի տեղափոխվել են ԲԿ․ Shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են Kia Sorrento-ն ու «Մոսկվիչ»-ը, մայր ու որդի տեղափոխվել են ԲԿ․ Shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:43 01-09-2023
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Մելքոն Թ.-ի վարած Kia Sorrento մակնիշի և 42-ամյա Գարիկ Ս.-ի վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Գարիկ Ս.-ի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Արմինե Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 11-ամյա Արծրուն Ս.-ն՝ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները «Մոսկվիչ»-ի վարորդի կինն ու տղան են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված