Սոթքում զոհված 37-ամյա Արսենը 2 երեխա ունի, կինը երրորդով հղի է
copy image url

Սոթքում զոհված 37-ամյա Արսենը 2 երեխա ունի, կինը երրորդով հղի է

Ներքին 1 տարի առաջ - 16:35 01-09-2023
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար գյուղից էր։

Մասիսի համայնքապետարանից Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին, որ Արսենը մասնակցում էր վարժական հավաքներին։

«Արսենը 37 տարեկան էր, ամուսնացած էր ունի 2 երեխա, կինն էլ երրորդով հղի է։ Արսենը վարժական հավաքներին էր մասնակցում, օգոստոսի կեսերից դիրքեր էին բարձրացել»,- հայտնեցին Մասիսի համայնքապետարանից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:

Ամենից շատ դիտված