Ժիրայր Ռաթևոսյանի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ Անահիտ Ավանեսյան
copy image url

Ժիրայր Ռաթևոսյանի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ Անահիտ Ավանեսյան

Ներքին 1 տարի առաջ - 23:10 31-08-2023
Այսօր հանդիպել եմ հանրային առողջապահության մասնագետ, մեր հայրենակից Ժիրայր Ռաթևոսյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․

«Մեծ է նրա դերը մեր երկրում` ոչ վարակիչ և վարակիչ հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Հեպատիտ Ց-ի և այլ հիվանդությունների) կանխարգելման և բուժման աշխատանքներում։

Այսօր էլ Ժիրայր Ռաթևոսյանը նպաստում է, որ Հեպատիտ Ց-ի բուժման համար անհրաժեշտ դեղորայքը լինի հասանելի, և համատեղ ջանքերով հասնենք այդ հիվանդության էլիմինացմանը մեր երկրում։

Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն ու միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած առողջապահական խնդիրները։

Ի նշան երախտագիտության` Ժիրայր Ռաթևոսյանին հանձնեցի շնորհակալագիր»,- նշել է նա։