Այսօր Ալիևն ինչքան էլ շտապում է Արցախը խժռել, այնուամենայնիվ զգուշանում է․ Կարեն Վրթանեսյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:55 31-08-2023
Օղակը սեղմվում է ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես Հայաստանի շուրջ։ Քանի դեռ Հայաստանի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որը ես համարում եմ օկուպացիոն վարչակարգ և հիմնավորում եմ, որովհետև իրենք ունեն մեր թշնամիների հետ շահերի համարյա լիակատար համընկնում, երբեմն թվում է Ալիևի շահերի պաշտպանն է այստեղ նշանակված։ Եվ այս պայմաններում մենք անընդհատ անդառնալի կորուստներ ենք ունենում։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո մեր ամբողջ ռեսուրսը պետք է ուղղվեր բանակի վերականգնմանը։

«Մեր համար իրավիճակն անընդհատ վատանում է, որովհետև Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնող մարդիկ չեն գործում Հայաստանի շահերից և այդ մարդիկ նաև երկրի ներսում չեն անում որևէ գործողությունը, որը պետք է բխեր իրենց ասածների․․․ Այսօր ինչ կատարվում է Ադրբեջանի, Թուրքիայի շահերից է բխում, կամ որևէ այլ երկրի, բայց ոչ Հայաստանի։ Այս իրավիակում ժամանակը մեր դեմ է աշխատում։ Ես չեմ կարծում, որ հնարավոր է ռադիկալ ինչ-որ բան անել, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը »,- ասաց նա։

Վրթանեսյանի խոսքով մենք գոնե պաշտպանվելու ռեսուրս ունենք․ «Համարյա 3 տարի է անցել պատերազմից, որը բավական ժամանակ էր ինչ-որ չափով ուշքի գալու համար։ Ի վերջո, այսօր Ալիևն ինչքան էլ շտապում է Արցախը խժռել, այնուամենայնիվ զգուշանում է․․․

Բայց քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր կամակատարներն են այստեղ որոշում ռեսուրսներն ինչպես բաշխել ու դրսում ներկայացնում Հայաստանըմ ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է խպաշտպանվել։ Ըստ այդմ, մեր համար մեկ խնդիրը պետք է լինի հայկական իշխանություն բերելը»։

Մանրամասները՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում