Կա՛մ մենք բոլորս իրականում խելապակաս ենք, կա՛մ Ռուսաստանն է մեզ գժի տեղ դրել․ Կարեն Հեքիմյան
copy image url

Կա՛մ մենք բոլորս իրականում խելապակաս ենք, կա՛մ Ռուսաստանն է մեզ գժի տեղ դրել․ Կարեն Հեքիմյան

Ներքին 1 տարի առաջ - 21:52 30-08-2023
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կա՛մ մենք բոլորս իրականում խելապակաս ենք, կա՛մ Ռուսաստանն է մեզ գժի տեղ դրել:

Արդեն որերորդ անգամ Զախարովա Մարիան ասում է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետևանք է, հետևաբար՝ ռուս խաղապահները որևէ բանի համար պատասխանատու չեն:

Եվ, արդեն որերորդ անգամ Զախարովա Մարիայի խոսքերը պաշտոնապես անպատասխան են մնում:

Լավ, ենթադրենք՝ Փաշինյան Նիկոլն ինչ-որ տեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր կարծիքն է արտահահայտել: Եվ, ի՞նչ: Հո իրավական ակտ չի ստորագրել: Պուտին Վլադիմիրն ուկրաինական Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի վերաբերյալ ինչ ասես, որ չի ասում ու ստորագրում: Դրանից ի՞նչ է փոխվում:

Ավելին՝ ժամանակին Փաշինյան Նիկոլն ասում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ի՞նչ եղավ դրանից հետո: Արդյո՞ք Զախարովա Մարիան Արցախը ճանաչեց Հայաստանի կազմում:

Ստացվում է, որ նույն անձի՝ Փաշինյան Նիկոլի, ասածները մի դեպքում ընդունելի են, մյուս դեպքում՝ ո՞չ: Իսկ ի՞նչ կլինի, եթե օրերից մի օր Փաշինյան Նիկոլն Արցախը ճանաչի, ենթադրենք՝ Սիրիայի կազմում կամ ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ըստ տրամաբանության, Զախարովա Մարիան պետք է հայտարարի, որ Սիրիայում և Ուկրաինայում գտնվող ռուս զինվորները որևէ բանի համար պատասխանատու չեն: Լավ, բա այդ դեպքում, ի՞նչ գործ ունեն ռուս զինվորները Սիրիայում, Ուկրաինայում կամ Ադրբեջանում»:

Ամենից շատ դիտված