Ինձ ստիպողաբար հեռացրել են, այդ մարդիկ իրենց շահերն էին հետապնդում․ Հայկ Մարության

Ներքին 1 տարի առաջ - 14:50 30-08-2023
Ինձ ստիպողաբար հեռացրել են, որովհետև այդ մարդիկ, որոնց հետ ես աշխատում էի, իրենց անձնական և խմբակային շահերն էին հետապնդում։

Այս մասին Աջափնյակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային առաջընթաց կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով բնակիչներից մեկի հարցին՝ թե ինչու իրեն ժամանակին հեռացրին քաղաքապետի պաշտոնից։

«Մենք ժողովրդին 2018թ․ հեղափոխության ժամանակ ի՞նչ ենք հայտարարել, այդ նույնը պետք է պահենք։ Ես ինչ ասել եմ՝ բառ առ բառ, ես այդ սկզբունքները պահել եմ մինչև վերջ», - ասաց Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։