Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի նախկին օգնականը ընդդեմ կառավարության հայց է ներկայացրել
copy image url

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի նախկին օգնականը ընդդեմ կառավարության հայց է ներկայացրել

Մամուլ 1 տարի առաջ - 09:40 30-08-2023
Հրապարակ օրաթերթը գրում է․

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին օգնական Տիգրան Մուղնեցյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ կառավարության։ Մուղնեցյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական նշանակվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ աշխատակազմի ղեկավարն Էդուարդ Աղաջանյանն էր։

Մուղնեցյանն այդ ժամանակ նորաստեղծ կառավարության ամենաերիտասարդ աշխատակիցն էր` նա ծնվել է 1996 թվականին, այն ժամանակ 22 տարեկան էր։ Վարչական դատարան ներկայացրած հայցով Մուղնեցյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի կառավարությանը՝ ընդունել վարչական ակտ՝ իրեն շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատելու մասին, որպես 3-րդ կողմ է ներգրավվել ԿԳՄՍ նախարարությունը»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի