Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել 29th Abu Dhabi International Chess Festival մրցաշարում
copy image url

Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել 29th Abu Dhabi International Chess Festival մրցաշարում

Սպորտ 1 տարի առաջ - 11:12 27-08-2023
Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Ֆելիքսը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և 7.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Համլետ Սահակյանը պատանեկան մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը մինչև 12 տարեկանների պայքարում:

Բոլոր մրցանակակիրների մարզիչն է Հայկ Խաչիկյանը:

Ամենից շատ դիտված