Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել
copy image url

Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել

Ներքին 3 տարի առաջ - 12:45 15-01-2022

Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով և պարգևատրման արարողությունից լուսանկարներ տեղադրելով։

Դանիլյանցը մասնակցում էր IceLab International մրցաշարին, որտեղ էլ գրավել է 2-րդ հորիզոնականը։

Նշենք, որ ռուսաստանցի գեղասահորդ Դանիլյանցը 14 տարեկան է. նախորդ տարվա ապրիլի 14-ին հայտնի դարձավ, որ նա հաջորդ մրցաշրջանից ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո: Նրա մարզիչ Ալեքսանդր Վոլկովը հայտնել էր, որ նա իրավունք չունի մասնակցելու 2022 թվականի Օլիմպիադային ու աշխարհի առաջնությանը, քանի որ գեղասահորդը հուլիսի 1–ից հետո՝ նոյեմբերին է 15 տարեկան դառնում։

Ի դեպ, 2019 թվականի մարտին Դանիլյանցը 193,88 միավորով Ռուսաստանի պատանեկան առաջնությունում 12-րդ տեղն էր զբաղեցրել։

Ամենից շատ դիտված