Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երևանի Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել ԱԺԲ-ի մոտ 20 համակիրների։
«Քաղաքացիները դուրս էին եկել՝ իրազեկման ակցիա իրականացնելու, բայց ոստիկանները հարձակվեցին և բռնի ուժի կիրառմամբ մոտ 20 հոգու տարան բաժին, այդ թվում կանանց»,-
Oragir.News-ի հետ զրույցում պատմեց ԱԺԲ անդամներից մեկը։
Oragir.News-ի տեղեկություններով՝ քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։ Թեև մեր աղբյուրը պնդում է, որ բերման ենթարկվածները շուրջ 20-ն են, ոստիկանությունից փոխանցեցին, որ բերման ենթարկվածները 5-ն են։

«Ազատության հրապարակից 5 անձ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել են կենտրոնական բաժին»,- հայտնեցին ոստիկանությունից։
Անի Ներկարարյան