Թեկնածուներից մեկը կուրծք էր դնում, հետույքը մեծացնում․ երևանցի՛ք, դուք դրա՞ն եք արժանի

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:15 25-08-2023
Սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը արդեն 3 օր է մեկնարկել է։ Oragir.News-ն այսօր զրուցել է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ, նախընտրական շտաբի պատասխանատու Տիգրան Արզաքանցյանի հետ։

«Մեր շանսերը կախված են երևանցիների ընտրությունից։ Մենք լուրջ ծրագրերի վրա ենք աշխատել։ Ցավոք մարդիկ չարացել են, բայց պետք է բարի լինեն, որ կարողանան վայելել քաղաքի կյանքը»,-ասաց նա։

Հարցին՝ ո՞ւմ է համարում իրենց մրցակից, Արզաքանցյանն ասաց, որ ինքը մյուս քաղաքական ուժերին մրցակից չի համարում․

«Մեր թեկնածուները արժանապատիվ քարոզարշավ են իրականացնում։ Հույս ունենք, որ այս անգամ երևանցիները ճիշտ ընտրություն կկատարեն։ Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ նայեք մյուս քաղաքական ուժերի թեկնածուներին, մեկը դերասան է, մյուսը չգիտեմ՝ ինչով է զբաղվել, իսկ մեր քաղաքապետի թեկնածուն միջազգային տարբեր երկրներում ստացել է կրթություն, ունի մեծ աշխատանքային փորձ, ամենակարևորը՝ դատախազության գեներալ-մայոր է»,- ասաց նա։

Տիգրան Արզաքանցյանը կարևորեց նաև «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանի լեզուների իմացությունը․

«Մեր թեկնածուն 4 օտար լեզվի է տիրապետում, նա կարող է շփվել տարբեր երկրների քաղաքապետերի հետ։ Այսօրվա քաղաքապետը, կամ այն դերասանը ինչ լեզվով պետք է խոսեն, թող գնան իրենց դերասանությունն անեն։

Նրանք մեր քաղաքի պատիվը գցում են։ Զելենսկին էլ էր բեմի վրա տկլոր իրեն ցույց տալիս։ Քաղաքապետի թեկնածուներից մեկն էլ կանացի կուրծք էր դնում, հետույքը մեծացնում, երևանցի՛ք, բա դուք դրա՞ն եք արժանի»,-ասաց նա։

Տիգրան Արզաքանցյանը նաև դիտողություն արեց հայ աղջիկներին․

«Մեր հայուհիները ինչ ձև ուզում հագնվում են, պորտները բացում ման են գալիս, դարձել ենք Հնդկաստա՞ն, թող մի հատ էլ Հնդկաստանի պարուհիների նման պարեն, պրծնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ