Արցախի բնակիչ Ռուսլան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ամբողջ գիշեր Նարեկս հացի փուռի մոտ հերթ կանգնելուց հետո լուսաբացին՝ ժամը 6-ին, գիշերվա ցրտից դողալով 2 հաց ձեռքին մտավ տուն։ 3 օր շարունակ գնում, դատարկ գալիս էր։ 3-րդ օրը ստացվեց, իրենից գոհ եկավ։ Հիմա նայում եմ էդ հացին, ոչ ուտելս է գալիս, ոչ էլ համարձակվում եմ մոտենալ։ Էդ հացը օտել կընի՞ պա…
Մինչդեռ 13-14 տարեկան երեխաները պիտի այդ ժամին երազներում մուշ-մուշ քնած լինեին։ Մենք մեր երեխաներին շարունակում ենք մաղթել անհոգ մանկություն, մինչդեռ հանապազօրյա հացն էլ մեծ խնդիր է դարձել արդեն…ե՞րբ կբացվի մեր լույսը այստեղ՝ մեր լեռներում…»