Արդեն 11 օր է, ինչ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է։
Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ չնայած բազմաթիվ խոստումներին՝ առայժմ որևէ տեղաշարժ չկա։
«Երեկ Լենցովը Մարտակերտում էր, հույս ունեմ, որ այսօր իր մոտ տեղի ունեցած բանակցություններից որևէ դրական լուր կստաանանք»,- նշում է նա։
Նա տեղեկացրեց, որ Արցախի կառավարության կողմից խաղաղապահներին միջնորդույթուն է ներկայացվել՝ այս հարցի առնչությամբ աջակցելու. «Ճիշտն ասած՝ ճգիտեմ ինչ արդյուք կտա։ Այսօր ուրբաթ է, եթե շաբաթ-կիրակի օրերին որևէ տեղաշարժ չլինի՝ գործողություններ են լինելու»։
Հելենի մորեղբայրն ասաց, որ այս պահին +2 ջերմաստիճանում են պահում աղջկա մարմինը։
«Դատաբժիշկն ասում է, որ ամենաօպտիմալ ջերմաստիճանն է, ճիշտն ասած՝ չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ կարելի է այսպես պահել մարմինը, ամեն դեպքում՝ արդեն կրիտիկական իրավիճակ է։ Թեև օր չեն ասել, բայց այսպես երկար չի կարող շարունակվել։ Մայրը սահմանի այն կողմում է տանջվում, ես ՝ այս։ Սպասում ենք այսօրվա արդյունքներին»,- պատմեց նա։