Պրիգոժինի կործանված օդանավում հայ է եղել. ով է նա
copy image url

Պրիգոժինի կործանված օդանավում հայ է եղել. ով է նա

Արտաքին 1 տարի առաջ - 10:15 24-08-2023
Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռում Եվգենի Պրիգոժինի հետ եղել է նաև հայազգի Եվգենի Մակարյանը, որը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վետերաններից էր։ «Մակար» մականվամբ հայտնի Մակարյանը նախկինում ոստիկանության աշխատակից էր՝ տեղամասային տեսուչ։

Ըստ mk.ru-ի հրապարակած տվյալների՝ 38-ամյա Մակարյանն ապրում էր Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում։ Նա պատերազմել է Սիրիայում և 2017 թվականին մասնակցել է անգամ ամերիկյան ավիացիայի հետ բախմանը։

Ավիավթարի հետևանքով զոհվել է նաև 37-ամյա Վալերի Չեկալովը, ով Պրիգոժինի ամենամտերիմ մարդկանցից էր և արտերկրում նրա նախագծերի համակարգողը, ինչպես նաև «Վագներ»-ի համահիմնադիր, հրամանատար Դմիտրի Ուտկինը, ով Պրիգոժինի աջ ձեռքն էր։

Զոհերի թվում են նաև «Կեդր» մականվամբ հայտնի 44-ամյա Սերգեյ Պրոպուստինը, ով «Վագներ»-ին էր միացել 2015 թվականին, «Տոտ» մականվամբ հայտնի 31-ամյա Ալեքսանդր Տոտմինը և հրաձիգ Նիկոլայ Մատուսեևը (ըստ մեկ այլ վարկածի՝ Նիկոլայ Մատուսևիչ), ով նույնպես կռվել է Սիրիայում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան ՌԴ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը։

Ավիաաղետը տեղի է ունեցել Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում՝ Կուժենկինո բնակավայրի մոտակայքում։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր Սանկտ Պետերբուրգ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում