Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել բելառուսական ընդդիմության տվյալներն այն մասին, որ Ryanair ինքնաթիռում, որտեղ թռչում էր NEXTA Telegram հեռուստաալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչը, գտնվել են ռուս գործակալները:
«Վերջին բանը, որ ես կցանկանայի մեկնաբանել։ Ոչ մի մեկնաբանություն չկա: Մենք չգիտենք, թե ով է եղել այնտեղ, իսկ նրանք պնդում են», — ասել է Պեսկովը։
Մինչ այդ բելառուսական ընդդիմության առաջնորդներից Պավել Լատուշկոն իր տելեգրամում հայտարարել էր, որ իր տվյալներով՝ Մինսկում ինքնաթիռից դուրս են եկել Բելառուսի երկու քաղաքացիներ և չորս ռուսաստանցիներ, որոնք, ամենայն հավանականությամբ, գաղտնի ծառայությունների աշխատակիցներ են: