Մեր գլխին բազմեցրել են ավելի վտանգավոր թշնամու, քան մեր դարավոր թշնամին է․ Սերժ Սրապիոնյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:59 23-08-2023
«Մայր Հայաստան» դաշինքը հանրահավաք է կազմակերպել։

«Սա ավագանու ընտրություն չէ։ Ոչ մի անգամ մայրաքաղաքը այսպիսի ընտրություն չի ունեցել, երբ ինքը՝ մայրաքաղաքը, ամբողջ երկիրն իր ժողովրդով կանգնեցվել է անդունդի եզրին, և մնում է ընդամենը թեթև մի զեփյուռ, որ այս երեք կարևորագույն արժեքները պատմության թատերաբեմից հեռանան, հայտնվեն անդունդում»,- այս մասին հայտարարեց Սերժ Սրապիոնյանը։

Նա շեշտեց, որ մեր բոլոր սրբությունները ոտնատակ են տրվել վերջին 5 տարում՝ եկեղեցին, հայոց գիրը, հայոց դպրությունը, ազգասիրությունը, հերոսապաշտությունը, մեր ամբողջ մշակութային արժեքները։

«Մեր գլխին բերել բազմեցրել են անհամեմատ ավելի վտանգավոր թշնամու, քան մեր ճանաչաց դարավոր թշնամին է՝ թուրքը կամ ազերին, որովհետև նրանք ճանաչելի են, սրանք դժվար են ճանաչվում»,- ասաց Սրապիոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված