Երևանցին պետք է լինի պահանջատեր, իսկ մենք՝ ծառայող․ Տիգրան Ավինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:14 23-08-2023
Տիգրան Ավինյանը Նուբարաշեն վարչական շրջանից սկսեց նախընտրական քարոզարշավը՝ շեշտելով, որ իրենց համար չկան կարևոր և անկարևոր վարչական շրջաններ։

Նա հույս հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ բարձրաձայնված խնդիրները գոնե նվազագույնս լուծվել են։

«Երևան քաղաքում մենք շարունակելու ենք բոլոր այգիների վերակառուցումը, բոլոր մանկապարտեզների վերակառուցումը և չենք խոստանում, որ դա անելու ենք 5 տարում։ Բոլոր մանկապարտեզները Երևան քաղաքում 2025 թ․ ավարտին կլինեն բարեկարգված։ Ցավոք սրտի, քաղաքապետարանը դեռ չի զբաղվում դպրոցներով։ Շփվելով վարչական շրջանի ուսուցիչների, աշակերտների հետ, այդ կարիքը առաջինը մենք ենք զգում, և կարծում եմ՝ այդ ծրագրի մի մեծ ծավալ էլ մենք մեզ վրա կվերցնենք։ Երևան քաղաքում մենք բարեկարգում ենք բազմաթիվ բակեր և այդ ամենն անում ենք ձեզանից ստացած տեղեկատվության հիման վրա։ Դուք ասել եք մեզ, և մենք արել ենք։ Երևանցին պետք է լինի պահանջատեր, իսկ մենք՝ ծառայող, կառուցող»,- ասաց Ավինյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում