Գեղարքունիքում զոհված 19-ամյա Վանիկին այսօր վերջին հրաժեշտը տվեցին․ տեսանյութ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 23-08-2023
Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում այսօր վերջին հրաժեշտը տվեցին Գեղարքունիքում զոհված 19-ամյա զինծառայող Վանիկ Ղազարյանին։

Հերոսին զինվորական կարգով հուղարկավորել են Գետափ գյուղի զինվորական պանթեոնում։

«Ամբողջ գյուղը սգում է մեր հերոսի մահը, շատ դժվար է, չենք կարողանում համակերպվել։ Դեպքի օրը սովորականի պես տուն էր զանգել, խոսել ընտանիքի անդամների հետ, մի քանի ժամ հետո զոհվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գետափ գյուղի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ օգոստոսի օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:

Վանիկը 1 տարվա ծառայող էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր քույր և եղբայր ունի։ Գյուղացիները մեզ հետ զրույցում պատմել էին, որ Վանիկը դեպքից մոտ 10 օր առաջ էր տուն եկել՝ պապիկի մահվան առիթով։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում