Վերին Շորժայում այս պահին կրակոցներ չկան, իրավիճակը հանգիստ է
copy image url

Վերին Շորժայում այս պահին կրակոցներ չկան, իրավիճակը հանգիստ է

Ներքին 1 տարի առաջ - 12:00 23-08-2023
Թշնամին գիշերը՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում հրաձգային զենքից կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այսօր Oragir.news-ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է, գյուղում խուճապ չկա․

«Մենք արդեն վաղուց դրան սովոր ենք։ Այսքան ժամանակ ինչ-որ բանից խուճապ չենք զգացել։ 2 տարի ու ավելի այս վիճակն է, ինձ թվում է՝ մարդիկ արդեն սովոր են կրակոցներին»։

Աննա Սրապիոնյան