Շուշիի շրջանում ՊԲ ստորաբաժանումների՝ դիրքերի բարելավման նպատակով կատարած տեղաշարժի մասին լուրերը կեղծ են
copy image url

Շուշիի շրջանում ՊԲ ստորաբաժանումների՝ դիրքերի բարելավման նպատակով կատարած տեղաշարժի մասին լուրերը կեղծ են

Ներքին 1 տարի առաջ - 22:49 21-08-2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Ակնհայտ է, որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար։

Ամենից շատ դիտված