Կենտրոնի թաղապետը Անահիտ Սիմոնյանի ռեստորանում տղամարդու գլխին ափսեներ է կոտրում․ shamshyan.com
copy image url

Կենտրոնի թաղապետը Անահիտ Սիմոնյանի ռեստորանում տղամարդու գլխին ափսեներ է կոտրում․ shamshyan.com

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:40 19-08-2023
SHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանում՝ Պուշկինի 38 հասցեում գործող Yassou ռեստորանային համալիրում, «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։

Տիկտոկյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում։

Նշված ռեստորանային համալիրը պատկանում է դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանին, ով նույնպես ներկա է եղել միջոցառմանը ու ականատես է եղել՝ ինչպես է թաղապետն ափսեները կոտրում հավանաբար իր ընկերոջ գլխին։

Ամենից շատ դիտված