Թողեք երեխաս տուն հասնի․ ավտովթարից զոհված Հելենի հարազատները Արցախի Կարմիր Խաչի մոտ են
copy image url

Թողեք երեխաս տուն հասնի․ ավտովթարից զոհված Հելենի հարազատները Արցախի Կարմիր Խաչի մոտ են

Ներքին 1 տարի առաջ - 13:45 19-08-2023
Օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ դարձած արցախցի Հելեն Դադայանի ծնողները, հարազատները և ընկերները Ստեփանակերտում գտնվող Կարմիր խաչի գրասենյակի մոտ են։

Ծնողներն ակնկալում են, որ Կարմիր խաչի օգնությամբ հնարավոր կլինի Հելենի աճյունը տեղափոխել Հայաստանից Արցախ, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս։

«Ուրիշ բան չեմ ուզում, գոնե հիմա տուն բերեք աղջկաս»,- ասում է Հելենի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը։

Նշենք, որ Արցախի Ճարտար քաղաքում ծնված աղջիկը տան երեք երեխաներից փոքրն էր, Երևան էր տեղափոխվել ուսանելու՝ 4-րդ կուրս էր փոխադրվելու, նույն բուհում արդեն նաև աշխատում էր: